Խաղաղապահները Գորիսից 100 կիլոմետր տեղաշարժվել են դեպի Ստեփանակերտ. ՌԴ ՊՆ
Քաղաքական
13:12 14/11/2020
ԼՂՀ

Խաղաղապահները Գորիսից 100 կիլոմետր տեղաշարժվել են դեպի Ստեփանակերտ. ՌԴ ՊՆ

«Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքի երկայնքով շարունակվում է Խաղաղապահ զորախմբի տեղակայումը: 15-րդ առանձին խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումների մեկ այլ շարասյուն, որը խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար ժամանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, Գորիս քաղաքի կենտրոնացման շրջանից 100 կիլոմետր երթով շարժվել է դեպի Ստեփանակերտ»,- ասվում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջում:

«Ռուսաստանի ռազմական ոստիկանությունն ապահովում է ռազմական շարասյունների տեղաշարժման բոլոր ուղիների անվտանգությունը:

Արդեն տեղակայված դիտակետերում իրականացվում է ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկողություն, ինչպես նաև պահպանվում է միջանցիկ երթևեկության անվտանգությունը և կանխում են քաղաքացիական բնակչության դեմ անօրինական գործողությունները, ինչը կնպաստի խաղաղ կյանքի վերականգնմանը և փախստականների վերադարձին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Placeholder
Խաղաղապահները Գորիսից 100 կիլոմետր տեղաշարժվել են դեպի Ստեփանակերտ. ՌԴ ՊՆ