Աջակցություն և մարդասիրական օգնություն է տրամադրվում Արցախից տեղահանված բնակչությանը. «Հայաստան»  հիմնադրամ
Օրվա թեմա
14:29 14/11/2020
Հայաստան

Աջակցություն և մարդասիրական օգնություն է տրամադրվում Արցախից տեղահանված բնակչությանը. «Հայաստան» հիմնադրամ

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ֆեյսբուքի իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ, «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է իր աշխատանքները։ Ձեր նվիրատվությունների շնորհիվ աջակցություն և մարդասիրական օգնություն է տրամադրվում Արցախից տեղահանված բնակչությանը և օգնության կարիք ունեցող մեր հայրենակիցներին։

Վստահեցնում ենք, որ մեր աշխատանքները շարունակվում են բնականոն հունով, և առաջիկա օրերի ընթացքում կհրապարակվի Հիմնադրամի այս ընթացքում իրականացված ծրագրերի և ծախսերի վերաբերյալ հաշվետվություն։

Համախմբված մենք շարունակելու ենք հզորացնել մեր hայրենիքը»:
 

Placeholder
Աջակցություն և մարդասիրական օգնություն է տրամադրվում Արցախից տեղահանված բնակչությանը. «Հայաստան» հիմնադրամ