ԱՆ. Դատաբժշկական փորձաքննության են ենթարկվել 2317 զոհված զինծառայողների մարմիններ
Առողջություն
13:51 14/11/2020
Հայաստան

ԱՆ. Դատաբժշկական փորձաքննության են ենթարկվել 2317 զոհված զինծառայողների մարմիններ

Առողջապահության նախարարի մամուլի խոսնալ Ալինա Նիկողոսյանը տարածել է ԱՆ հայտարարությունը՝ արձագանքելով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի  զոհերի վերաբերյալ հրապարակած տվյալների։

Հիշեցնենք, որ նախկին դեսպանը մասնավորապես հայտարարել էր.  «Իսկ փաստն այն է, որ 5 օր առաջ ԱԱԾ-ն ու ՊՆ-ն Նիկոլին զեկուցել են, որ այս պահի տվյալներով՝ ունենք.

2250 զոհված և հերձված
1400 զոհված և դեռևս չհերձված
1100 անհետ կորած։

4750 հաստատված մահ, որ փաստաթղթով զեկուցվել է ՀՀ վարչապետին»։

Ի պատասխան ԱՆ-ից այլ թվեր են հրապարակել.

«Մինչ օրս մեր դատաբժշկական ծառայության կողմից փորձաքննվել են 2317 զոհված զինծառայողների դիակներ, որոնց մեջ կան նաև չճանաչվածներ: Հակառակորդի մոտ մնացած զոհված զինծառայողների դիերի փոխանակման գործընթացը նոր է սկսվել և հակամարտող կողմերը չեն կարող այս պահին տիրապետել վերջնական թվին, քանի դեռ այդ գործողություններն ընթացքի մեջ են»։

Placeholder
ԱՆ. Դատաբժշկական փորձաքննության են ենթարկվել 2317 զոհված զինծառայողների մարմիններ