Վլադիմիր Պուտինը պետական պարգևների է արժանացրել Ադրբեջանի կողմից խոցված Ուղղաթիռի անձնակազմին
Քաղաքական
16:39 14/11/2020
Տարածաշրջան

Վլադիմիր Պուտինը պետական պարգևների է արժանացրել Ադրբեջանի կողմից խոցված Ուղղաթիռի անձնակազմին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հրամանագիր է ստորագրել, որով  «Արիության» շքանշանով  պարգևատրել  է ավագ լեյտենանտ Վլադիսլավ Գրյազինին, մայոր Յուրի Իշչուկին (հետմահու) և ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինային (հետմահու)՝ մարտական պարտականությունները կատարելիս ցուցաբերած արիության, խիզախության և նվիրվածության համար: Հրամանագիրը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքէջում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից Հայաստանի օդային տարածքում խոցվել էր ՌԴ ԶՈՒ-երի ՄԻ-24 ուղղաթիռը, որի անձնակզմաի եկու անդամ զոհվել էին:
 

Placeholder