Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դիմացի հատվածը շարունակում է բազմամարդ մնալ, այստեղ են Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար գնդապետ Աշոտ Մինասյանի մարտական ընկերները, նրան ճանաչողները, հարազատներն ու ընկերները, զինվորականներ, կամավորներ։
Նրանցից յուրաքանչյուրն իր իմացածը, տեսածն է պատմում, պնդում են, որ Աշոտ Մինասյանի նկատամամբ քրեական գործը շինծու է, ամոթ են տալիս իրավապահներին՝ այս ամենին մասնակից դառնալու համար, կոչ անում համազգեստը հանել ու մի կողմ նետել։
«Հայրենիք պահած մարդուն տանո՞ւմ եք նստացնեք, երկու տղու հետ առաջին գծում է եղել, այ դասալիքներ։ Հասկանո՞ւմ եք, ինչ եք անում, հերոսին տանում եք բանտ»։
«Հարգելի քաղաքացիներ...»,-ոստիկաններից մեկը փորձում է հայտարարություն անել, բայց նրա ձայնը խեղդվում ու լռեցվում է՝ «Նիկոլ, դավաճան» բացականչություններով։
Հավաքի մասնակիցներից մեկը զգուշացնում է հնարավոր սադրանքների մասին, խնդրում է շղթա կազմել, չտրվել սադրանքների, թույլ չտալ առևանգել մասնակիցներից որևէ մեկին։
Շղթա կազմած կանայք առաջին շարքում են.
«Ես Աշոտի քույրն եմ, թող գան տեսնեմ, ինչ են ասում»,-հայտարարում է կանանցից մեկը։
Ոստիկաններից մեկն էլի փորձում է հայտարարություն անել՝ սակայն նրա ձայնն էլի կորում է «Նիկոլ, դավաճան», «Տրիբունալ» վանկարկումներում։
Հիշեցնենք, որ ԱԱԾ տարածած հայտարարության համաձայն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը, Աշոտ Երկաթը, դաշնակցական ևս մեկ գործիչ կասկածվում են պետական գործչի սպանություն և իշխանության յուրացում կատարելու նախապատրաստության մեջ։