15.11.2020. Կորոնավիրուսի 1482 նոր դեպք է գրանցվել, 27 մարդ մահացել է
Առողջություն
11:28 15/11/2020
Հայաստան

15.11.2020. Կորոնավիրուսի 1482 նոր դեպք է գրանցվել, 27 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 3395 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1482 նոր դեպք: Առողջացել է 879 մարդ։ Մեկ օրում մահացել է 27 մարդ։ Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության,  ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, նոյեմբերի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 117337 դեպք, որոնցից 74984-ն` առողջացած, 1763-ը` մահվան ելքով:  Մահվան ևս 450 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40140 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 464001 թեստավորում:

 

Placeholder