Երևան է ժամանել ռուսական 20 ինքնաթիռ
Քաղաքական
09:49 16/11/2020
Տարածաշրջան

Երևան է ժամանել ռուսական 20 ինքնաթիռ

Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի երկու Ան -124 «Ռուսլան» և 18 Իլ-76 ինքնաթիռները  խաղաղապահների խումբ և զրահամեքենաների խմբաքանակ են տեղափոխել Երևան: Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ տեղեկացրել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի հերթական 18 Իլ-76 և 2 Ան-124 «Ռուսլան» ինքնաթիռները 15-րդ խաղաղապահ բրիգադի սարքավորումներով և անձնակազմով վայրեջք են կատարել Երևանում` մասնակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու խաղաղապահ գործունեությանը: Ռուս զինծառայողները նյութական միջոցների, զենքի և զինտեխնիկայի  բեռնաթափում են իրականացրել»,- նշված է հաղորդագրության մեջ:

Օրվա ընթացքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռները Հայաստան են տեղափոխել 58 միավոր սարքավորում՝ զրահամեքենաներ, ավտոցիստերներ, էքսկավատորներ:

Placeholder
Երևան է ժամանել ռուսական 20 ինքնաթիռ