Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախում ընթացքի մեջ են ուսումնական հաստատությունների մաքրման, բարեկարգման, վնասազերծման աշխատանքները
Ներկա պահին Արցախում ընթացքի մեջ են ուսումնական հաստատությունների մաքրման, բարեկարգման, վնասազերծման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը։
«Ուսումնական գործընթացն ինչ-որ չափով վերականգնված է միայն Ստեփանակերտի թիվ 2 դպրոցում: Կարող եք մոտենալ դպրոց և գրանցել ձեր երեխային համապատասխան դասարանում:
Իրազեկում ենք նաև, որ, կապված ոչ լրիվ ուսուցչական համակազմի հետ, թիվ 2 դպրոցում առայժմ ուսուցանվում են ոչ բոլոր հանրակրթական առարկաները:
Հորդորում ենք մեր սիրելի աշակերտներին շարունակել ուսումը առցանց հարթակներում մինչև Արցախի կրթական գործընթացի լիարժեք վերականգնումը»,- հայտնում են նախարարությունը։