16.11.2020. Կորոնավիրուսի 549 նոր դեպք է գրանցվել, 29 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:14 16/11/2020
Հայաստան

16.11.2020. Կորոնավիրուսի 549 նոր դեպք է գրանցվել, 29 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 1550 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 549 նոր դեպք: Առողջացել է 881 մարդ։ Մեկ օրում մահացել է 29 մարդ։ Նրանիցի 4-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

ԱՆ ներկայացրած տվյալներով, նոյեմբերի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 117886 դեպք, որոնցից 75865-ն` առողջացած, 1788-ը` մահվան ելքով: Մահվան ևս 454 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 39779 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 465551 թեստավորում:

Placeholder
16.11.2020. Կորոնավիրուսի 549 նոր դեպք է գրանցվել, 29 մարդ մահացել է