Moderna-ն հայտարարեց կորոնավիրուսի պատվաստանյութի 94,5% արդյունավետության մասին
Աշխարհում
16:22 16/11/2020
Աշխարհ

Moderna-ն հայտարարեց կորոնավիրուսի պատվաստանյութի 94,5% արդյունավետության մասին

Moderna Inc MRNA.O-ն, որը, ինչպես հայտնի է պատկանում է հայազգի գործարար Նուբար Աֆեյանին, այսօր հայտարարեց, որ իր փորձարկվող պատվաստանյութն 94,5% արդյունավետությամբ կարող է կանխել Covid-19-ը։ Այս մասին գրում է Reuters-ը։

Այս հայտարարությունն արվել է՝ ելնելով վերջին փուլի կլինիկական փորձարկման միջանկյալ տվյալների հիման վրա՝ դառնալով ԱՄՆ-ի երկրորդ ընկերությունը՝ Pfizer Inc's PFE.N-ից հետո, որ մեկ շաբաթվա ընթացքում հայտնում է արդյունքների մասին, որոնք անհամեմատ գերազանցում են սպասելիքները:

Նշվում է, որ դեկտեմբերին Միացյալ Նահանգները կարող է ունենալ երկու պատվաստանյութ արտակարգ օգտագործման համար ու 60 միլիոն պատվաստանյութ՝ մինչև տարեվերջ:

Placeholder
Moderna-ն հայտարարեց կորոնավիրուսի պատվաստանյութի 94,5% արդյունավետության մասին