Թաներ Աքչամ․ «Գորշ գայլերը» Գերմանիայում սպառնում են հայերին ու այն պետք է արգելվի
Քաղաքական
11:22 16/11/2020
Աշխարհ

Թաներ Աքչամ․ «Գորշ գայլերը» Գերմանիայում սպառնում են հայերին ու այն պետք է արգելվի

Թուրք պատմաբան, ցեղասպանագետ Թաներ Աքչամը Գերմանիային կոչ է անում արգելել «Գորշ գայլեր» կազմակերպությանը։

Աքչամն իր ֆեյսբուքում գրել է, որ թուրք ազգայնականները հայերի մեյլերին ուղարկում են սպառնալից հաղորդագրություններ գերմաներեն։

«Սա հանցագործություն է, և Գերմանիայի կառավարությունը պետք է արգելի այս կազմակերպությունը»,- գրել է Աքչամը:

«Գորշ գայլերը կհասնեն ձեզ,
Դուք, Հայաստանի կեղտոտ երեխաներ, մենք ձեզ բոլորիդ կգտնենք, և ձեր երեխաները կկանգնեն ձեր գերեզմանի մոտ, նախքան նրանք կընկնեն իրենց իսկ գերեզմանը:
Մենք կանգնած ենք Ադրբեջանի մեր եղբայրների կողքին և թույլ չենք տա, որ Հայաստանի անհավատ շները Գերմանիայում խաղաղ ապրեն:
Մենք գիտենք ձեզ, գիտենք, թե որտեղ են ձեր երեխաները՝ օր ու գիշեր:
Գորշ գայլերը ձեզանից հեռու չեն»,- ասվում է հայերին ուղարկված ծայրահեղականների հաղորդագրությունում:

Նշենք, որ վերջերս Ֆրանսիան պաշտոնապես արգելեց «Գորշ գայլեր»  կազմակերպության գործունեությունը։


Placeholder
Թաներ Աքչամ․ «Գորշ գայլերը» Գերմանիայում սպառնում են հայերին ու այն պետք է արգելվի