Արցախում ընթացքի մեջ են ուսումնական հաստատությունների մաքրման, բարեկարգման, վնասազերծման աշխատանքները
Կրթություն, գիտություն
15:22 16/11/2020
ԼՂՀ

Արցախում ընթացքի մեջ են ուսումնական հաստատությունների մաքրման, բարեկարգման, վնասազերծման աշխատանքները

Ներկա պահին Արցախում ընթացքի մեջ են ուսումնական հաստատությունների մաքրման, բարեկարգման, վնասազերծման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը։ 

«Ուսումնական գործընթացն ինչ-որ չափով վերականգնված է միայն Ստեփանակերտի թիվ 2 դպրոցում: Կարող եք մոտենալ դպրոց և գրանցել ձեր երեխային համապատասխան դասարանում:

Իրազեկում ենք նաև, որ, կապված ոչ լրիվ ուսուցչական համակազմի հետ, թիվ 2 դպրոցում առայժմ ուսուցանվում են ոչ բոլոր հանրակրթական առարկաները:

Հորդորում ենք մեր սիրելի աշակերտներին շարունակել ուսումը առցանց հարթակներում մինչև Արցախի կրթական գործընթացի լիարժեք վերականգնումը»,- հայտնում են նախարարությունը։ 

Placeholder
Արցախում ընթացքի մեջ են ուսումնական հաստատությունների մաքրման, բարեկարգման, վնասազերծման աշխատանքները