ԱՄՆ և Եվրոպան պետք է համատեղ աշխատեն Թուրքիայի գործողությունների շուրջ.  պետքարտուղար Պոմպեո
Քաղաքական
09:42 17/11/2020
Տարածաշրջան

ԱՄՆ և Եվրոպան պետք է համատեղ աշխատեն Թուրքիայի գործողությունների շուրջ. պետքարտուղար Պոմպեո

ԱՄՆ վարչակազմը և Եվրոպան պետք է համատեղ աշխատեն վերջին մի քանի ամիսների ընթացքում Մերձավոր Արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունների լուծման շուրջ: Այս մասին ֆրանսիական Le Figaro թերթին ասել է պետքարտուղար Մայք Պոմպեոն, գրում է Ամերիկայի Ձայնը։

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ես համաձայն ենք, որ Թուրքիայի վերջին գործողությունները շատ ագրեսիվ են եղել»,-ասաց Պոմպեոն՝ վկայակոչելով վերջերս Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին, ինչպես նաև Լիբիայում և Միջերկրական ծովում ռազմական գործողությունները:

«Եվրոպան և ԱՄՆ-ն պետք է միասին աշխատեն՝ համոզելու Էրդողանին, որ նման գործողությունները չեն բխում իր ժողովրդի շահերից», - ասաց Պոմպեոն: Նա նաև ասաց, որ մտահոգիչ է Թուրքիայի ռազմական կարողությունների օգտագործման ավելացումը, բայց նա չասաց՝ արդյո՞ք երկիրը, որն իր ավիաբազայում հյուրընկալում է ԱՄՆ ռազմական ուժերին, պետք է մնա Հյուսիսատլանտյան դաշինքում, թե ոչ:

Պոմպեոն Le Figaro-ին ասել է, որ ԱՄՆ վարչակազմը դեռ աշխատանք ունի անելու Իրանի վրա ճնշումը շարունակելու համար:

Placeholder
ԱՄՆ և Եվրոպան պետք է համատեղ աշխատեն Թուրքիայի գործողությունների շուրջ. պետքարտուղար Պոմպեո