Արցախի հանրապետական բժշկական կենտրոնը վերսկսել է իր աշխատանքները
Տարածաշրջան
09:27 17/11/2020
ԼՂՀ

Արցախի հանրապետական բժշկական կենտրոնը վերսկսել է իր աշխատանքները

Արցախի հանրապետական բժշկանան կենտրոնը վերսկսել է իր աշխատանքները հրադադարը հաստատելուն պես։ Անձնակազմի մի մասն արդեն տեղում է,  բավարար է բժշկական կենտրոնի բնականոն աշխատանքն ապահովելու համար: Արցախի հանրային հեռուստաընկերությանը կենտոնի տնօրենն ասել է, որ 100 հոգի վերադարձել են ու աշխատում են։ ԲԿ-ն մոտ 600 աշխատող ունի։  Շաբաթվա ընթացքում աշխատողները կավեանան։ Բժշկական կենտրոնում արդեն 6 հիվանդ բուժում է ստանում։ 

Աշխատանքի բնականոն ռեժիմի են վերադառնում նաև Ստեփանակերտում գործող մյուս բուժհիմնարկները։ Շրջաններում շարունակվում են  բուժհիմնարկների վերականգնման աշխատանքները, կսկսեն գործել  առաջիկա օրերի ընթացքում։

Placeholder
Արցախի հանրապետական բժշկական կենտրոնը վերսկսել է իր աշխատանքները