Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է ԼՂ հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու առաջարկությունը
Քաղաքական
10:52 17/11/2020
Տարածաշրջան

Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է ԼՂ հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու առաջարկությունը

Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու՝ պատգամավոր Ջոն Ինյառիտուի առաջարկ-միջնորդությունը։ Այս մասին գրում է ehbildu-ն։

Առաջարկ-միջնորդությունը նաև դիմում է միջազգային կազմակերպություններին՝ ակտիվորեն ներգրավվել արդեն «մարդասիրական ճգնաժամի պատճառ դարձած հակամարտությանը «խաղաղ ճանապարհով լուծում» գտնելուն։

Ջոն Ինյառիտուն շեշտել է փախստական ընտանիքներին մարդասիրական օգնություն տրամադրելու հրատապությունը և միջազգային կազմակերպություններում ակտիվ դիրքի պահպանման կարևորությունը, որպեսզի Արցախի Հանրապետությունում հակամարտությունը հայտնվի միջազգային հումանիտար օրակարգում:

«Չնայած անցած շաբաթ համաձայնեցված հրադադարին, հակամարտությունը շարունակվում է, և տևական լուծում է պետք, քան երբևէ», - բացատրել է պատգամավորը:

Նշենք, որ վերջերս Ջոն Ինյառիտուն դիտորդների պատվիրակության կազմով, որը բաղկացած էր Եվրամիության տարբեր երկրների խորհրդարանականներից և լրագրողներից, այցելել էր Հայաստան և Արցախի Հանրապետությունում և տեղում կարողացել էր տեսնել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված ագրեսիայից արդյունքում պատճառված վնասը:

Placeholder
Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է ԼՂ հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու առաջարկությունը