2021 թվականին մենք կունենանք 3.2% տնտեսական աճի կանխատեսում. նախարար
Տնտեսություն
15:47 17/11/2020
Հայաստան

2021 թվականին մենք կունենանք 3.2% տնտեսական աճի կանխատեսում. նախարար

«Ըստ ներկայիս գնահատականների, 2021 թվականին մենք կունենանք 3.2% տնտեսական աճի կանխատեսում»,- այսօր ԱԺ նիստի ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով 2021 թվականի ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը։

Նա տեղեկացրեց, որ ըստ այդմ, համապատասխանաբար, կվերանայվեն և՛ ՀՆԱ-ն, և՛ հարկային եկամուտների ցուցանիշները, ինչպես նաև ծախսերն անփոփոխ թողնելու դեպքում պակասուրդի ցուցանիշը։

«2020 թվականի պետական բյուջեն սկզբնական օրենքով 7 տրիլիոն 95 մլրդ դրամ էր ենթադրվում, իսկ վերանայումից հետո պետական բյուջեի 2021 թվականի համար այդ ցուցանիշը կանխատեսվում էր մոտավորապես 6 տրիլիոն 248 մլրդ դրամ, մինչդեռ ներկայացված նախագծով այն 6 տրիլիոն 720 մլրդ դրամ է ենթադրվում»,- նշեց նախարարը։

Placeholder
2021 թվականին մենք կունենանք 3.2% տնտեսական աճի կանխատեսում. նախարար