Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
18.11.2020. Կորոնավիրուսի 1589 նոր դեպք է գրանցվել, 34 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 4109 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1589 նոր դեպք: Առողջացել է 1726 մարդ։ Մեկ օրում մահացել է 34 մարդ։ Նրանցից 6-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
ԱՆ ներկայացրած տվյալներով, նոյեմբերի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 120459 դեպք, որոնցից 80069-ն` առողջացած, 1839-ը` մահվան ելքով: Մահվան ևս 469 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 38082 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 472190 թեստավորում: