ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվի կողմից Ղարաբաղի կարգավիճակի քննարկման մերժումը
Քաղաքական
12:59 18/11/2020
Աշխարհ

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվի կողմից Ղարաբաղի կարգավիճակի քննարկման մերժումը

Մոսկվան ակնկալում է, որ Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի հատուկ կարգավիճակի քննարկման մերժումը չի բերի հակամարտության նոր ալիք տարածաշրջանում։ Այսօր այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, գրում է Ria-ն։

«Մենք ակնկալում ենք, որ դա նոր ալիքի չի հանգեցնի», - ասել է Ռուդենկոն:

Հարցին, թե կա՞ մոտավոր ժամկետներ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծելու համար, դիվանագետը բացասական պատասխան է տվել։

«Ոչ, ժամանակացույց չկա», - ասել է Ռուդենկոն՝ հավելելով, որ կարգավիճակի հարցը շատ զգայուն է:

Նշենք, որ օրերս էլ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի ստատուսի հարցը քաղաքական գործընթացի գլխավոր թեման է, այն որոշված չէ, ստատուսը կորոշվի կախված նրանից, թե ինչ գործողություններ մենք պետք է ձեռնարկենք, որ օգնենք վերականգնել էթնո-դավանաբանական  համաձայնությունը Լեռնային Ղարաբաղում, ինչպես եղել է երկար տարիներ մինչև պատերազմը՝ ԽՍՀՄ փլուզումից առաջ։

Placeholder
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվի կողմից Ղարաբաղի կարգավիճակի քննարկման մերժումը