Մահացել է կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանը
Կրթություն, գիտություն
15:11 18/11/2020
Հայաստան

Մահացել է կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանը

«Սրտի խոր ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է փայլուն գիտնական, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, Հայ-Ռուսական համալսարանի Բժշկական կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Համբարձումի Թռչունյանը։

Հայ-Ռուսական համալսարանի պրոֆեսորադասախոսական և ադմինիստրատիվ անձնակազմը խորին ցավակցություն է հայտնում Արմեն Թռչունյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և ուսանողներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայ-Ռուսական համալսարանի մամուլի քարտուղար Հենրիխ Մարգարյանը։

Placeholder
Մահացել է կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանը