«Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցված գումարի մի մասը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը. փոխվարչապետ
Տնտեսություն
17:31 18/11/2020
Հայաստան

«Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցված գումարի մի մասը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը. փոխվարչապետ

«Բազմաթիվ քաղաքացիներ ունեն չպարզաբանված ինֆորմացիա` արդյո՞ք «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցված գումարները ծառայել են իրենց նպատակին։ Արդյո՞ք թիրախային են այդ գումարները ծախսվելու»,- այսօր խորհրդարանում Կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ընթացքում նման հարց հնչեցրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը։

Պատգամավորի հարցին պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Պատերազմի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերված գումարի մի մասը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը: Այս իրավիճակում, մասնավորապես, սկզբնական ընթացքում մենք ճիշտ համարեցինք կոնսոլիդացնել մեր ջանքերը և ծախսային նախապատվությունները որոշել մեկ կենտրոնում, որովհետև բոլորիս համար հասկանալի է, որ անցած 45 օրերի ընթացքում ծախսերի նախապատվությունը որոշելը կարևորագույն հարցն էր: Ըստ այդմ, առողջապահական, սոցիալական և ենթակառուցվածքային բնույթի ծախսերը մենք որոշեցինք քննարկել միասին և իրականացնել՝ համագործակցելով, որպեսզի ծախսերը լինեն արդյունավետ»,- նշեց Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետի խոսքով, հիմնադրամին նվիրաբերված միջոցների մի մասն էլ, բնականաբար, դեռևս ծախսված չի: Ըստ նրա, «Հայաստան» համահայկական հիմնադրամն առաջիկայում մանրամասն կներկայացնի ծախսերի ուղղությունները:

Placeholder
«Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցված գումարի մի մասը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը. փոխվարչապետ