Հունաստանն ու ԱՄԷ-ն դատապարտում են Թուրքիայի ագրեսիան նաև Հարավային Կովկասում
Քաղաքական
14:28 18/11/2020
Տարածաշրջան

Հունաստանն ու ԱՄԷ-ն դատապարտում են Թուրքիայի ագրեսիան նաև Հարավային Կովկասում

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն այցով գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում, որտեղ հանդիպել է թագաժառանգ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

Կողմերն ընդունել են համատեղ հայտարարություն, որում, ի թիվս այլնի, դատապարտում են Թուրքիայի կողմից Հունաստանի ու Կիպրոսի սուվերենության իրավունքների խախտումները, ինչպես նաև նրա ագրեսիվ քաղաքականությունը Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրականում ու Հարավային Կովկասում։

Կողմերը Թուրքիային կոչ են անում անմիջապես դադարեցնել իր բոլոր անօրինական ու պրովոկացիոն գործողությունները։

Ավելին, երկու կառավարություններն անհանգստություն են հայտնում Թուրքիայի կողմից ահաբեկիչների ու ծայրահեղականության արտահանման վերաբերյալ և կոչ են անում միջազգային հանրությանը կոշտ դիրքորոշում ընդունել այս ագրեսիայի դեմ։ 

 

Placeholder
Հունաստանն ու ԱՄԷ-ն դատապարտում են Թուրքիայի ագրեսիան նաև Հարավային Կովկասում