UWW-ն գործկոմը որոշել է 2021թ․ աշխարհի և Եվրոպայի առաջնությունների անցկացման վայրերն ու ժամկետները
Սպորտ
18:03 18/11/2020
Աշխարհ

UWW-ն գործկոմը որոշել է 2021թ․ աշխարհի և Եվրոպայի առաջնությունների անցկացման վայրերն ու ժամկետները

Ըմբշամարտի միացյալ  աշխարհի  (UWW) գործկոմը որոշել է 2021թ․ աշխարհի և Եվրոպայի առաջնությունների անցկացման վայրերն ու ժամկետները: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

Հաջորդ մրցաշրջանում,  Տոկիոյի  խաղերից հետո, մարզաձևի ներկայացուցիչների համար  երկրորդ ամենակարևոր իրադարձությունը կլինի Օսլոյում նախատեսված ոչ  օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությունը:

Հայտնի են  նաև Եվրոպայի   առաջնության ժամկետներն ու մրցավայրը։ Գոտեմարտերը տեղի կունենան  Լեհաստանի Կատովիցե քաղաքում փետրվարի 8-14-ը։

Հիշեցնենք, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան որոշել է, որ  աշխարհի առաջնության փոխարեն կանցկացնի  գավաթի անհատական խաղարկություն։ Ստուգատեսը տեղի կունենա  Բելգրադում՝  առաջիկա դեկտեմբերի 12 -20 -ը։

Նախատեսվում են  նաև Հայաստանի ըմբիշների մասնակցությունը։

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հաջորդ համագումարը և ընտրությունները կանցկացվեն  2021թ․։

Placeholder