Բանակը մեղավոր չէ, մեղավոր է քաղաքական ուժը․ ԵՊՀ գիտխորհրդի անդամ
Կրթություն, գիտություն
19:09 19/11/2020
Հայաստան

Բանակը մեղավոր չէ, մեղավոր է քաղաքական ուժը․ ԵՊՀ գիտխորհրդի անդամ

Առցանց տեղի ունեցած նիստում այսօր գիտխորհրդի անդամները քննարկել են այսօրվա դրությունը և որոշել հանդես գալ հայտարարությամբ:Այս մասին տեղեկացնում է ԵՊՀ մամուլի բաժինը։

Գիտխորհրդի օրակարգային հարցերի սպառումից հետո գիտական խորհուրդն անցել է երկրում ստեղծված իրավիճակի քննարկմանը: ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը նշել է, որ երկիրն այսօր գտնվում է ծանր դրության մեջ:

Նրա կարծիքով, հայ ժողովուրդն առաջին անգամ է հոգեկան նման ապրումների մեջ Ցեղասպանությունից հետո, և համալսարանն այն կառույցն է, որ պետք է իր խոսքն ասի և սթափության կոչ անի:

«Բանակը մեղավոր չէ, մեղավոր է քաղաքական ուժը, որը երկու տարվա ընթացքում չպատրաստեց բանակը և չկանխեց պատերազմը: Քաղաքական իշխանությունը պետք է ներողություն խնդրի և հեռանա»,- ասել է Մարատ Գրիգորյանը:

ԵՊՀ արհեստակցական կազմակերպության ղեկավար Արմեն Ավետիսյանը նշել է, որ ինքն արդեն հանդես է եկել բաց նամակով, և ըստ էության՝ իր դիրքորոշումը պարզ է.

«ԵՊՀ-ն ազգային կառույց է, որը մշտապես կանգնած է եղել արցախյան գոյամարտի ակունքներում: Երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԵՊՀ-ն պետք է հայտարարությամբ հանդես գա, գնահատական տա գործող իշխանությունների, ինչպես նաև վարչապետի գործունեությանը: Բացի դրանից՝ ԵՊՀ-ն պետք է կոչով դիմի ժողովրդին»:

Placeholder