Իտալիայում սկսվել է 4600 մետր երկարությամբ ճոպանուղու շինարարությունը
Աշխարհում
18:10 19/11/2020
Աշխարհ

Իտալիայում սկսվել է 4600 մետր երկարությամբ ճոպանուղու շինարարությունը

Իտալիայի իշխանությունները հաստատել են 2026թ․ կայանալիք  ձմեռային օլիմպիական խաղերի  երկաթուղային և ճանապարհային ցանցերի զարգացման խոշոր ենթակառուցվածքային նախագծերը։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։

Այդ նպատակի համար կհատկացվի շուրջ 1 միլիարդ եվրո, որով կկառուցվեն նոր մայրուղիներ, հանգույցներ, ինչպես նաև երկաթգիծ։

Արդեն սկսվել է խաղերի առանցքային օբյեկտներից մեկի՝ 4600 մետր երկարությամբ  ճոպանուղու շինարարությունը։ Այդ գծով կընթանա ութ տեղանոց 70 խցիկ, որոնք կկարողանան ժամում տեղափոխել ավելի քան 1100 մարդ:

Կառույցը  մեծ նշանակություն կունենա ոչ միայն դահուկորդների և սնոուբորդիստների, այլև մյուս  մարզաձևերի ներկայացուցիչների համար։ Կկրճատվեն  ածխածնի արտանետումները, քանի որ  նախկինում լեռնադահուկային  մի գոտուց մյուսը հասնում էին մեքենաներով։

Ծրագիրն  իրականացնելիս մեծ ուշադրություն է դարձվել շրջակա միջավայրին, քանի որ Դոլոմիտյան Ալպերը  բնապահպանական կազմակերպությունների պաշտպանության ներքո է: Ճոպանուղու  կառուցման  պատասխանատու շինարարական ընկերությունը իշխանությունների հետ համաձայնագիր է ստորագրել շրջակա միջավայրի փոխհատուցման աշխատանքներ իրականացնելու մասին, քանի որ ընթացքում  պետք է  ծառեր պետք հատվեն:

2026-ի ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն Կորտինա դ'Ամպեցցոյում և Միլանում:

 

Placeholder