Գերմանացի պատգամավորները կոչ են անում արգելել թուրք ծայրահեղ ազգայնական Գորշ գայլերի գործունեությունը
Քաղաքական
12:33 19/11/2020
Աշխարհ

Գերմանացի պատգամավորները կոչ են անում արգելել թուրք ծայրահեղ ազգայնական Գորշ գայլերի գործունեությունը

Գերմանացի օրենսդիրները կառավարությանը կոչ են արել քննարկել «Գորշ գայլեր» անվամբ հայտնի թուրքական ծայրահեղ ազգայնական խմբավորման արգելման հարցն այն բանից հետո, երբ Ֆրանսիան արգելեց խմբավորման գործունեությունը։ Այս մասին հայտնել է Agence France Presse-ը։

Ստորին պալատի պատգամավորները «Գորշ գայլերին» մեղադրել են որպես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դաշնակից կուսակցության թև, «ազգայնական և ռասիստական գաղափարախոսությամբ»:

Պատգամավորները պաշտպանել են միջնորդությունը, որով կառավարությանը խնդրում են «ուշադիր հետևել շարժման գործունեությանը Գերմանիայում և մեր օրենքի գերակայության միջոցով վճռականորեն հակազդել դրանց»:

Գերմանիայում կա շուրջ 11000 թուրք աջ ծայրահեղական, ասվում է միջնորդության մեջ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին Ֆրանսիան հայտարարեց, որ արգելելու է «Գորշ գայլերին» այն բանից հետո, երբ հարձակում եղավ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի վրա։

Placeholder
Գերմանացի պատգամավորները կոչ են անում արգելել թուրք ծայրահեղ ազգայնական Գորշ գայլերի գործունեությունը