«Փորձ է կատարվում վերացնելու մեր հայրենիքի պատմական պատկանելիության փաստերը»
Օրվա թեմա
22:34 19/11/2020
Հայաստան

«Փորձ է կատարվում վերացնելու մեր հայրենիքի պատմական պատկանելիության փաստերը»

Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության բաժինը խստորեն դատապարտում է Շուշիի Կանաչ ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հանդեպ իրականացված վանդալիզմը Ադրբեջանի կողմից։

«Հոգևոր-մշակութային արժեքների հանդեպ նմանօրինակ կեցվածքը շարունակությունն է Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ հայկական մշակույթի հանդեպ իրականացված գործունեության։ Փորձելով ջնջել հայ մշակույթի վկայությունները Արցախի հողից՝ փորձ է կատարվում նաև վերացնելու մեր հայրենիքի պատմական պատկանելիության փաստերը։

Մենք կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը և համապատասխան կառույցներին՝ դատապարտելու Ադրբեջանի կողմից Շուշիի եկեղեցու հանդեպ իրականացված նման վայրագությունը»,- նշված է Մայր Աթոռի տարածած հայտարարության մեջ։

Placeholder
«Փորձ է կատարվում վերացնելու մեր հայրենիքի պատմական պատկանելիության փաստերը»