Թաթոյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի վայրագություններն Արցախի բնակչության և գերեվարվածների նկատմամբ
Իրավունք
12:48 20/11/2020
Հայաստան

Թաթոյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի վայրագություններն Արցախի բնակչության և գերեվարվածների նկատմամբ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր առցանց հանդիպում է ունեցել Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսի հետ։ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է ադրբեջանական վայրագությունները, խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքն Արցախի խաղաղ բնակչության և գերեվարված անձանց նկատմամբ։

Քննարկվել են նաև ադրբեջանական զինված հարձակումների պատճառով Արցախից Հայաստան հարկադրաբար տեղափոխված անձանց իրավունքների հետ կապված հարցեր՝ հատուկ ուշադրություն դարձնելով երեխաներին։

Դեսպանը բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի դերը պատերազմական, ինչպես նաև վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել համագործակցությունը։

Placeholder
Թաթոյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի վայրագություններն Արցախի բնակչության և գերեվարվածների նկատմամբ