Բեգլարյան. Արցախի 7 գյուղերի բնակիչների ճնշող մեծամասնությունը երկրորդ անգամ են դառնում հակամարտության զոհ
Իրավունք
09:00 20/11/2020
ԼՂՀ

Բեգլարյան. Արցախի 7 գյուղերի բնակիչների ճնշող մեծամասնությունը երկրորդ անգամ են դառնում հակամարտության զոհ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը տեսաուղերձով դիմել է միջազգային հանրությանը՝ բարձրաձայնելով Ադրբեջանին հանձնվող Արցախի գյուղերի բնակիչների իրավունքների մասին։

Նա նշում է, որ Մարտակերտի շրջանի 7 գյուղերի (Նոր Մարաղա, Նոր Հայկաջուր, Նոր Կարմիրավան, Նոր Սեյսուլան, Նոր Այգեստան, Նոր Ջրաբերդ և Հովտաշեն) բնակիչների ճնշող մեծամասնությունը երկրորդ անգամ են դառնում հակամարտության զոհ: Նրանք կորցրել են իրենց տները 1990-ականների առաջին ղարաբաղյան պատերազմում  ադրբեջանական օկուպացիայի պատճառով: Այս գյուղերը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մաս էին կազմում դեռ խորհրդային տարիներին: Ավելին, 1992 թվականին Ադրբեջանի զինված ուժերը դաժանորեն ոչնչացրել էին Մարաղայի բնակչությունը:

«Նրանք ունե՞ն դեռ իրավունքներ։

Կույր մի եղեք»,- նշում է Արտակ Բեգլարյանը տեսաուղերձում։

Placeholder
Բեգլարյան. Արցախի 7 գյուղերի բնակիչների ճնշող մեծամասնությունը երկրորդ անգամ են դառնում հակամարտության զոհ