Մակրոն․ Ֆրանսիան պատրաստ է աջակցել  ԼՂ-ում և նրա շրջակայքում մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությանը
Քաղաքական
10:44 20/11/2020
Տարածաշրջան

Մակրոն․ Ֆրանսիան պատրաստ է աջակցել ԼՂ-ում և նրա շրջակայքում մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել  ԼՂ-ում և նրա շրջակայքում մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությանը։

«Ֆրանսիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում և Հակամարտություններում ժառանգության պաշտպանության դաշինքի հետ պատրաստ է ներդնել իր փորձը և լիակատար աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի և նրա շրջակայքի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանություն գործում»,- այս մասին գրել է Մակրոնը թվիթերում՝ համապատասխան մարմինների հետ հանդիպումից հետո։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը ևս նախօրեին մասնակցել է նախագահ Մակրոնի կազմակերպած խորհրդակցությանը վիդեոկապով ու ներկայացրել Լեռնային Ղարաբաղի և նրա շրջակայքի մշակութային և կրոնական ժառանգությանը սպառնացող անմիջական վտանգները:


 

Placeholder
Մակրոն․ Ֆրանսիան պատրաստ է աջակցել ԼՂ-ում և նրա շրջակայքում մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությանը