ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ է մասնագիտական խումբ ուղարկել ՝ պաշտպանելու  ԼՂ  պատմական ժառանգությունը
Քաղաքական
19:06 20/11/2020
Աշխարհ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ է մասնագիտական խումբ ուղարկել ՝ պաշտպանելու ԼՂ պատմական ժառանգությունը

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հակամարտության ավարտից հետո պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի պատմական ժառանգությունը պահպանելու հարցում և նախատեսում է այնտեղ ուղարկել մասնագետների խումբ: Այս մասին ասվում է  միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Օդրե Ազուլայի հայտարարության մեջ,փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

«Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ գլխավոր տնօրենը պաշտոնապես տեխնիկական օգնություն է առաջարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, որի ներկայացուցիչները մինչ օրս չէին կարող այցելել այդ տարածքներ: Նրանք կարող էին դաշտային առաքելություն իրականացնել բոլոր շահագրգիռ կողմերի համաձայնությամբ, որպեսզի կազմեին տարածաշրջանի ժառանգության առավել նշանակալի մշակութային արժեքների նախնական ցուցակը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխատելու է բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի պայմաններ ստեղծի նման առաքելության համար: Նախաձեռնվել են բարձր մակարդակի խորհրդակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ»,-ասել է գլխավոր տնօրենը։

Placeholder
ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ է մասնագիտական խումբ ուղարկել ՝ պաշտպանելու ԼՂ պատմական ժառանգությունը