Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ոստիկանության տարբեր բաժիններ են տարվել խաղաղ անհնազանդության ակցիաների 25 մասնակից
Ոստիկանության տարբեր բաժիններ են տարվել խաղաղ անհնազանդության ակցիաների 25 մասնակիցներ։ Panorama.am-ի հետ զրույցում նման տվյալ տրամադրեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ ավելացնելով, որ տվյալները ստացել են 30 րոպե առաջ։
«Նրանք ոստիկանություն են տարվել ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով և 182.5 հոդվածով նախատեսված արարքներ կատարելու համար»,-ասացին ոստիկանությունից։
Նշենք, որ համացանցում տարածված մի տեսանյութի համաձայն, ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում մեծ թվով քաղաքացիներ կան, նրանք ոստիկանության շենքի ներսում, ոստիկանների ներկայությամբ վանկարկում են՝ «Նիկոլ, դավաճան»։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածը սահմանում է. Հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
182.5 հոդվածը վերաբերում է ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող կանոնները խախտելուն։