Զարիֆը կմեկնի Ռուսաստան և Ադրբեջան
Քաղաքական
10:34 20/11/2020
Տարածաշրջան

Զարիֆը կմեկնի Ռուսաստան և Ադրբեջան

ԻԻՀ արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Իրանի արտաքին գործերի նախարարը կայցելի Ռուսաստան և Ադրբեջան: Այս մասին գրում է Pars Today-ը։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հինգշաբթի օրը Թվիթերում գրել է. «ԻԻՀ  ԱԳՆ Մոհամադ Ջավադ Զարիֆը հաջորդ շաբաթ կուղևորվի  Ռուսաստան և Ադրբեջան»:

Խաթիբզադեն նշել է, որ Զարիֆի երկօրյա ուղևորության նպատակը տարածաշրջանային բանակցություններն են՝ ԼՂ հիմնախնդրի, տարածաշրջանի վերջին զարգացումների, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: 

Placeholder
Զարիֆը կմեկնի Ռուսաստան և Ադրբեջան