Ռուսաստանը Հայաստանին է տվել կորոնավիրուսի պատվաստանյութի նմուշներ
Քաղաքական
13:41 21/11/2020
Աշխարհ

Ռուսաստանը Հայաստանին է տվել կորոնավիրուսի պատվաստանյութի նմուշներ

Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին է հանձնել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի նմուշներ։ Ինտեֆաքսի հաղորդմամբ, հայտնում է ՌԴ առողջապահության նախարարությունը։

«Բերել ենք ռուսական պատվաստանյութի նմուշներն ու ուզում ենք հանձնել», - պատվաստանյութը հանձնելով Արսեն Թորոսյանին՝ ասել է Մուրաշկոն։

Նա նաև հայտարարել է, որ ռուս բժիշկները պատրաստ են օգնել հայերին «գործնականում և խորհրդատվությամբ»:

Պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյա կենտրոնի կողմից, գրանցվել է Ռուսաստանում օգոստոսի 11-ին:

Placeholder
Ռուսաստանը Հայաստանին է տվել կորոնավիրուսի պատվաստանյութի նմուշներ