Մխիթարյանն իր գոլերը նվիրեց հայ հերոսներին
Սպորտ
22:26 22/11/2020
Հայաստան

Մխիթարյանն իր գոլերը նվիրեց հայ հերոսներին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  Իտալիայի Ա սերիայի 8-րդ տուրում «Պարմայի» դեմ խաղում գրանցած իր դուբլը նվիրել է հայ հերոսներին։ Այդ մասին նա հայտարարել է խաղի ավարտից հետո ֆեյսբուքյան գրառմամբ։

«Մեր հայ հերոսների համար»,- գրել է նա։

Խաղն ավարտվել է «Ռոմա»-ի հաղթանակով՝ 3։0 հաշվով։ Հանդիպման ավարտից հետո ֆուտբոլային ակումբի թվիթերյան էջը փոխել է ետնանկարը՝ տեղադրելով Մխիթարյանի լուսանկարը։


Placeholder