Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
22.11.2020. Կորոնավիրուսի 1385 նոր դեպք է գրանցվել, 24 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 3436 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1385 նոր դեպք: Առողջացել է 1261 մարդ։ Մեկ օրում մահացել է 24 մարդ։ Նրանիցի 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
ԱՆ ներկայացրած տվյալներով, նոյեմբերի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 126224 դեպք, որոնցից 94090-ն` առողջացած, 1952-ը` մահվան ելքով: Մահվան ևս 501 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 29681 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 487088թեստավորում: