Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մոսկվայի դրամատիկական թատրոնը, որը ղեկավարում էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջրգարխանյանը, հնարավոր է կրի նրա անունը։ Թատերախումբը մտադիր է նման առաջարկով առաջիկայում դիմել մայրաքաղաքի իշխանություններին։ Այս մասին գրում է rg.ru կայքը։
Թատրոնին հիմնադրի անունը տալու որոշումը միաձայն ընդունվել է կոլեկտիվի ընդհանուր ժողովում:
«Որոշում է կայացվել խնդրել Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի բաժնին` թատրոնին տալ հիմնադրի անունը, որպեսզի այն կոչվի ոչ թե «Ջիգարխանյանի ղեկավարությամբ», այլ «Մոսկվայի Ջիգարխանյանի անվան թատրոն»,- աղբյուրի խոսքերը մեջբերել է Ռիա նովոստին։
Ջիգարխանյանը Մոսկվայի դրամատիկական թատրոնը ստեղծել է 1996 թվականին իր կուրսի հիմքով։
Արմեն Ջիգարխանյանը մահացել է նոյեմբերի 14–ին 85 տարեկանում։