Ռուսաստանում առաջին անգամ հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 25 հազար նոր դեպք
Աշխարհում
12:41 23/11/2020
Աշխարհ

Ռուսաստանում առաջին անգամ հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 25 հազար նոր դեպք

Ռուսաստանում COVID-19 նոր դեպքերի թիվը համաճարակի սկզբից ի վեր առաջին անգամ գերազանցել է օրական 25 հազարը՝ 25 173: Այս մասին գրում է Ria-ն:

Նախորդ օրն այն 24,581 էր, աճի տեմպը պահվում է 1,2 տոկոսի մակարդակում:

Մեկ օրում 361 մարդ մահացել է, 16 հազարը  առողջացել:

Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2 114 502 մարդու, որից մահացել է 36 540-ը, վերականգնվել է 1 մլն 611 445-ը:

Համաշխարհային մասշտաբով, ըստ ԱՀԿ վերջին տվյալների, կա 57,9 միլիոն վարակված, 1,4 միլիոն մարդ մահացել է: Դեպքերի մեծ մասը գրանցվել է ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Բրազիլիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Արգենտինայում և Կոլումբիայում:

Placeholder
Ռուսաստանում առաջին անգամ հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 25 հազար նոր դեպք