Քարվաճառից Երևան են բերվել լքված շներ ու կատուներ. Դինգո թիմ
Հասարակություն
12:01 23/11/2020
Հայաստան

Քարվաճառից Երևան են բերվել լքված շներ ու կատուներ. Դինգո թիմ

«Դինգո թիմ» հասարակական նախաձեռնությունը  ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ մի խումբ կամավորներ Քարվաճառից դուրս են բերել լքված շներին և կատուներին:

«Նոյեմբերի 20-ին մի խումբ կամավորներ մեկնեցին Քարվաճառ, որպեսզի լքված տարածքներից բերեն շներին և կատուներին, որոնց տերերը տարածքից գնալիս չեն վերցրել իրենց հետ։ Կենդանիները չէին լքում իրենց տները և բոլորն, առանց բացառության, աննկարագրելի վախեցած էին․․․

Երևան է բերվել 35 շուն և 8 կատու։ Շնորհակալ ենք Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոնին, ովքեր իրենց վրա վերեցրեցին 17 շան ստերջացումը։ Եվս 17-ը այժմ գտնվում են ՀՈԱԿ-ում, սպասում իրենց ստերջացման հերթին։ Կատուները գտնվում են Oscar Vet Vetclinic-ում, որպեսզի նույնպես ստերջացվեն։ Մնացած շները և ձագուկները գտնվում են տարբեր օրավարձերով տարածքներում։

Մենք ձեր օգնությամբ ամեն ինչ պետք է անենք, որ բոլոր շների ու կատուների համար կարողանանք գտնել տուն։

Կենդանիների մեջ կային նաև բավականին ծերերը և հիվանդները, որոնք կտեղափոխվեն ու մշտական կապրեն մեզ մոտ։

Կիրակի օրը՝ նոյեմբերի 22-ին կամավորները մեկ անգամ ևս մեկնել են՝ նոր կենդանիներ բերելու։

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ բոլոր կամավորներին, ովքեր ստանձնեցին այս դժվարին գործը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Placeholder
Քարվաճառից Երևան են բերվել լքված շներ ու կատուներ. Դինգո թիմ