Ադրբեջանական զորքը դուրս չի եկել Շուշիից. Տարոն Հովհաննիսյան
Քաղաքական
10:51 22/11/2020
Հայաստան

Ադրբեջանական զորքը դուրս չի եկել Շուշիից. Տարոն Հովհաննիսյան

Արևելագետ Տարոն Հովհաննիսյանը գրում է.

«Ժողովուրդ ջան հերիք ա էլի ապատեղեկատվություն տարածեք։ Էնքան շատ տեսա ֆիդումս արդեն։ Ադրբեջանական զորքը դուրս չի եկել Շուշիից։ Փոխարինում են կատարել ռուսների ուղեկցությամբ։

Ինչու այդպես, որովհետև իրենք այդպես էլ վերահսկողության տակ չէին առել որևէ ասֆալտապատ նորմալ ճանապարհ, որ իրենց վերահսկած այլ տարածքներից տանում է Շուշի։ Ճանապարհը անցնում է Շոշ գյուղի տարածքով, որ հայկական կողմի վերահսկողության տակ է։

Ցավոք ոչ, իրենք դուրս չեն գալու Շուշիից։ Միակ ճանապարհը այն է, որ մի օր իրոք հասնենք այնպիսի հզորության, որ ինքներս ազատագրենք։ Հերիք է ինքնախաբեությամբ զբաղվենք»։

Placeholder
Ադրբեջանական զորքը դուրս չի եկել Շուշիից. Տարոն Հովհաննիսյան