Կոնգրեսական Նունեսը նամակով դիմել է պետքարտուղարությանը՝ արգելափակելու զենքի վաճառքը Թուրքիային
Քաղաքական
12:05 23/11/2020
Աշխարհ

Կոնգրեսական Նունեսը նամակով դիմել է պետքարտուղարությանը՝ արգելափակելու զենքի վաճառքը Թուրքիային

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության մշտական հանձնաժողովի կոմիտեի հանրապետական անդամ Դևին Նունեսը կոչ է արել Թրամփի վարչակազմին՝ արգելափակել ամերիկյան զենքի վաճառքը Թուրքիային և դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռ. Քլարկ Քուպերին՝ Թրամփի վարչակազմի կողմից նշանակված անձ, որը վերահսկում է ԱՄՆ ռազմական օգնությունը, զենքի վաճառքը և զենքի արտահանման վերահսկողությունը, կոնգրեսական Նունեսը խնդրում է ԱՄՆ կառավարությանը հայտարարել, որ արգելափակում է ցանկացած նոր, սպասվող կամ ընթացիկ ռազմական կամ երկակի նշանակության վաճառքն ու փոխանցումները Թուրքիա, կամ ցանկացած այլ երկիր, որոնք կարող են այդպիսի սարքավորումները կամ տեխնոլոգիաները երրորդ կողմի փոխանցումներ կատարել Ադրբեջանի կառավարությանը:

«Պետդեպարտամենտը բացակայում է, երբ խոսքը վերաբերում է Թուրքիային և Ադրբեջանին ռազմական վաճառքի արգելքին», - ասել է ANCA-ի նախագահ Րաֆֆի Համբարյանը, որը վերջերս Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում  հանդիպել էր կոնգրեսական Նունեսի հետ:

«Մենք մտադիր ենք աշխատել կոնգրեսական Նունսի հետ, որպեսզի համոզվենք, որ Պետդեպարտամենտը անհապաղ կձեռնարկի համապատասխան քայլեր՝ կապված Թուրքիային և Ադրբեջանին ԱՄՆ ռազմական տեխնիկայի վաճառքին, ներառյալ անօդաչու սարքերի բարդ մասերը», - ավելացրել է Համբարյանը:

Placeholder
Կոնգրեսական Նունեսը նամակով դիմել է պետքարտուղարությանը՝ արգելափակելու զենքի վաճառքը Թուրքիային