Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վարդան Ոսկանյան. Արցախում սահմանազատման գործընթացում ամեն մի բլուրն ու ձորակը, ամեն մի քարն ու թուփը կարևոր են
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Այսօր Արցախում և Հայաստանի սահմանին սահմանազատման գործընթացում ամեն մի բլուրն ու ձորակը, ամեն մի քարն ու թուփը կարևոր են, որովհետև դրանցից է կախված մեր՝ որպես ազգի և պետության, անվտանգությունը և հետագա հնարավորին բնականոն կյանքը։
Այդ խնդրով չզբաղվելը և մեր անվտանգության հարցերին այժմ էլ անհաղորդ մնալը ևս մի ցուցիչ է արդեն իսկ հաստատված այն իրողության, որ միայն ամբոխի ստոր կրքերը բորբոքելու ունակ խեղկատակն անընդունակ է պետություն կառավարելու»։