«Ռոման» կերկարաձգի պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ
Օրվա թեմա
19:39 24/11/2020
Աշխարհ

«Ռոման» կերկարաձգի պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ

Իտալական «Ռոմա»-ն մտադիր է երկարաձգել պայմանագիրը հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, գրում է La Gazzetta Dello Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝  հռոմեական ակումբը գոհ է ընթացիկ մրցաշրջանի սկզբում հայ ֆուտբոլիստի խաղից: Երկու կողմերն էլ շահագրգռված են մինչև 2022 թվականի հունիսը ստորագրել նոր համաձայնագիր։

Նշվում է, որ նրանք պետք է պայմանավորվեն պայմանագրի որոշ կետերի շուրջ: Դրա երկարացման մասին հնարավոր է հայտարարեն մինչև տարեվերջ:

Placeholder
«Ռոման» կերկարաձգի պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ