ՌԴ ՊՆ-ն տեղեկություններ է տարածել է Ղարաբաղում ականազերծման աշխատանքների  մասին
Քաղաքական
10:33 24/11/2020
Տարածաշրջան

ՌԴ ՊՆ-ն տեղեկություններ է տարածել է Ղարաբաղում ականազերծման աշխատանքների մասին

Ռուս զինվորականները շարունակում են ականազերծումը խաղաղապահ ուժերի պատասխանատվության տակ գտնվող  Ղարաբաղի համապատասխան գոտիներում: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է ՊՆ մամուլի ծառայությունը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքների հումանիտար ականազերծումը սկսվել է երկուշաբթի օրը:

«Ռուսաստանի ինժեներական ստորաբաժանումները խաղաղապահների դիտակետերի և հանրային ճանապարհների միջև ընկած երթուղիներում ներգրավված են ինժեներական-հետախուզության և ականազերծման աշխատանքներում,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ սակրավորների աշխատանքները շարունակվում են բնակավայրերի և սոցիալական ենթակառուցվածքների մոտակայքում:

Պաշտպանության գերատեսչությունը հայտնում է, որ հայտնաբերված զինամթերքն ու պայթուցիկ առարկաները տեղափոխվում են պոլիգոններ, որտեղ և պայթեցվում են: Այն զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել, ոչնչացվում է տեղում:

«Պայթուցիկ օբյեկտների առկայության հետազոտման աշխատանքների փուլերից մեկն ընդգրկում է այն տարածքները, որտեղ կկառուցվեն ռուս խաղաղապահների ծառայության համար նախատեսված ստացիոնար  դիրքերը»,- հայտնել է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը:

Ըստ ՌԴ ՊՆ-ի, ականազերծման աշխատանքներում ներգրավված անձնակազմը հագեցած է ժամանակակից պաշտպանիչ հանդերձանքով և ապահովված է պայթուցիկ զինամթերք  որոնելու ժամանակակից միջոցներով:

Placeholder
ՌԴ ՊՆ-ն տեղեկություններ է տարածել է Ղարաբաղում ականազերծման աշխատանքների մասին