ԵՄ-ն վաղը Moderna-ի հետ 160 միլիոն դեղաչափի պայմանագիր կկնքի
Քաղաքական
16:25 24/11/2020
Աշխարհ

ԵՄ-ն վաղը Moderna-ի հետ 160 միլիոն դեղաչափի պայմանագիր կկնքի

Եվրամիությունը վաղը կկնքի կորոնավիրուսի պատվաստանյութի գնման 6-րդ պայմանագիրը՝ Moderna ընկերությունից 160 միլիոն դեղաչափ պատվաստանյութ գնելու համար։ Այս մասին այսօր հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Որսուլա Ֆոն Դեր Լայենը։

«Մենք կառուցում ենք ամենաընդարձակ COVID-19 պատվաստանյութերի պորտֆելներից մեկը երկրագնդի վրա։ Ապահով և արդյունավետ պատվաստանյութերը կարող են օգնել մեզ վերջ տալ համաճարակին»,- ասել է Լայենը:

Նշվում է, որ կլինիկական փորձարկումները ցույց են տվել՝ այս պատվաստանյութը շատ արդյունավետ է կորոնավիրուսի դեմ։

Placeholder
ԵՄ-ն վաղը Moderna-ի հետ 160 միլիոն դեղաչափի պայմանագիր կկնքի