Ռուսական Sputnik V պատվաստանյութը ցույց է տվել ավելի քան 95% արդյունավետություն
Աշխարհում
14:35 24/11/2020
Աշխարհ

Ռուսական Sputnik V պատվաստանյութը ցույց է տվել ավելի քան 95% արդյունավետություն

COVID-19-ի «Sputnik V» պատվաստանյութի կլինիկական ուսումնասիրության տվյալների երկրորդ միջանկյալ վերլուծությունը ցույց է տվել, որ առաջին ներարկումից հետո 28-րդ օրը 91,4% արդյունավետություն կա, առաջին պատվաստումից հետո 42-րդ օրը պատվաստանյութի արդյունավետությունը գերազանցում է 95%-ը։ Այս մասին գրում է Ria-ն։

Հաշվարկն իրականացվել է 18794 կամավորների տվյալների վերլուծության հիման վրա, ովքեր ստացել են Sputnik V պատվաստանյութի կամ պլացեբոյի առաջին և երկրորդ ներարկումները։

Նշվում է, որ այս պահին Ռուսաստանում Sputnik V պատվաստանյութի ուսումնասիրության երրորդ փուլին մասնակցում է 40 հազար կամավոր, որից պատվաստվել է ավելի քան 22 հազար կամավոր առաջին ներարկումով, իսկ ավելի քան 19 հազար կամավոր՝ առաջին և երկրորդ ներարկումներով:

Placeholder
Ռուսական Sputnik V պատվաստանյութը ցույց է տվել ավելի քան 95% արդյունավետություն