Ամերիկացի լրագրող․ Թուրքիան պատրաստվում է ավելի շատ գրոհայիններ ուղարկել Ադրբեջան
Քաղաքական
10:39 24/11/2020
Տարածաշրջան

Ամերիկացի լրագրող․ Թուրքիան պատրաստվում է ավելի շատ գրոհայիններ ուղարկել Ադրբեջան

Արցախում կռվելու համար Ադրբեջան ուղարկված վարձկանները դեռևս չեն վերադարձել Սիրիա, ավելին՝ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ այդ տարածաշրջան ավելի շատ գրոհայիններ են տեղափոխվելու: Այս մասին, ermenihaber-ի հաղորդմամբ,  իր թվիթերյան էջում գրել է ամերիկացի անկախ լրագրող Լինդսի Սնելը։

«Հնարավոր է, որ նրանց ներկայությունը ձեռնտու է Թուրքիային։ Գրոհայինները մշտական հսկողության տակ են։ Նրանց մեծ մասը հասանելիություն չունի իրենց հեռախոսներին»,- հաղորդել է ամերիկացի լրագրողը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնը (SOHR) բացահայտել էր, որ թուրքական հետախուզական ծառայությունը «Սուլթան Մուրադ» և «Սուլեյման Շահ» ահաբեկչական խմբավորումների առաջնորդներին առաջարկել է բնակվել Ադրբեջանում: Նման պնդմամբ էր հանդես եկել SOHR-ի տնօրեն Ռամի Աբդ ալ Ռահմանը։

Կենտրոնի տվյալներով՝ Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված վարձկանների թիվը հասել է 4000-ի:

Placeholder
Ամերիկացի լրագրող․ Թուրքիան պատրաստվում է ավելի շատ գրոհայիններ ուղարկել Ադրբեջան