Մահացել է լուսանկարիչ Զավեն Սարգսյանը
Մշակույթ
11:09 24/11/2020
Հայաստան

Մահացել է լուսանկարիչ Զավեն Սարգսյանը

Մահացել է լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։

«Կյանքից հեռացել է իմ ընկեր ու մեծ մարդ Զավեն Սարգսյանը։ Հանգչիր խաղաղությամբ»,- ֆեյսբուքյան էջում գրել է կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը:

Զավեն Սարգսյանը ծնվել է Երևանում, 1947 թվականին։  1986 թվականին նշանակվել է Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանի տնօրեն։ Այդ պաշտոնում աշխատել է մինչև 1992 թվականը։ 1992 թվականից մինչ օրս ղեկավարում էր Սերգեյ Փարաջանովի թանգարանը։

Լուսանկարչությամբ զբաղվել է վաղ հասակից, եղել է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անձնական լուսանկարիչը։

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Չինաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Սերբիայում և այլ երկրներում: 

 

 

Placeholder
Մահացել է լուսանկարիչ Զավեն Սարգսյանը