Ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում Միհրան Հակոբյանի տանը
Քաղաքական
11:22 24/11/2020
Հայաստան

Ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում Միհրան Հակոբյանի տանը

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ահազանգում է.

«Ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում «Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր Միհրան Հակոբյանի տանը:

Ամոթ ու խայտառակ վիճակ է` մարդիկ թքած ունեն դատարանի սանկցիայում նշված հանգամանքների վրա: Օրինակ, այնտեղ հստակ նշված է, թե քննիչներից կոնկրետ ով կարող էր խուզարկություն իրականացնել, բայց եկել են միանգամայն այլ մարդիկ:

Դատարանի որոշման մեջ նաև հստակ է, թե ինչ պետք է որոնեն (ցույց կազմակերպելու ապացույցներ), բայց ոստիկանները առգրավում են Միհրան Հակոբյանի օրինական զենքերը: Մի խոսքով, ոնց Նիկոլն է աշխատում, այդպես էլ իրեն ծառայող իրավապահ համակարգը: Երկիրը շարունակում է անդունդը գահավիժել...»։

Placeholder
Ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում Միհրան Հակոբյանի տանը