Պենտագոն. Լեռնային Ղարաբաղում կարգավորման վերաբերյալ համաձայնագրերն այս փուլում պահպանվում են
Քաղաքական
10:59 25/11/2020
Տարածաշրջան

Պենտագոն. Լեռնային Ղարաբաղում կարգավորման վերաբերյալ համաձայնագրերն այս փուլում պահպանվում են

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին ներկայումս հարգվում են, և ամերիկյան կողմը ողջունում է իրադարձությունների այս զարգացումը: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, նախօրեին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պաշտպանության նախարարության խոսնակ Ջոնաթան Հոֆմանը:

«Բարեբախտաբար, կարող եմ ասել, որ այժմ Ադրբեջանի և Հայաստանի միջև կա խաղաղության համաձայնագիր, որը, ըստ երեւույթին, պահպանվում է այս փուլում», - ասել է Հոֆմանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի ղեկավարները ստորագրեցին հրադադարի պայմանավորվածություն, որով Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Հայաստանը հանձնում է Աղդամի շրջանը, Քելբաջարի շրջանը, Լաչինի շրջանը։  Լեռնային Ղարաբաղում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ։ 

 

Placeholder
Պենտագոն. Լեռնային Ղարաբաղում կարգավորման վերաբերյալ համաձայնագրերն այս փուլում պահպանվում են