25.11.2020. Կորանավիրուսով 44 հիվանդ է մահացել
Օրվա թեմա
11:12 25/11/2020
Հայաստան

25.11.2020. Կորանավիրուսով 44 հիվանդ է մահացել

Հայաստանում երեկ կատարվել է 4198 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1563 նոր դեպք: Առողջացել է 1969 մարդ։ Մեկ օրում մահացել է 44 մարդ։ Նրանցից 6-ը,  ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

ԱՆ ներկայացրած տվյալներով, նոյեմբերի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 129085 դեպք, որոնցից 100913-ն` առողջացած, 2040-ը` մահվան ելքով: Մահվան ևս 513 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25619 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 494568 թեստավորում:

Placeholder
25.11.2020. Կորանավիրուսով 44 հիվանդ է մահացել